«168 ժամ». Ինչո՞ւ է վարչապետը շրջանցում հանքա...

«Տնտեսական զարգացումների մասին խո­սելիս վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբե­րության աճի ցուցանիշը: Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում ինչպես արդյունաբե­րության, այնպես էլ ընդհանրապես տնտե­սության աճի գործում:

Բայց վարչապետը միտումնավոր հասա­րակությունից թաքցնում է այդ ցուցանիշը: Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ հան­քարդյունաբերության ոլորտում աճ չկա, այլ՝ որովհետև հանքարդյունաբերությունը կրկին դարձել է արդյունաբերության առաջատարը: Աճի ցուցանիշով այն էապես առաջ է անցել մյուս բոլոր ճյուղերից:

Աճի տեմպն այստեղ նույնիսկ ավելի քան կրկնակի գերազանցում է մշակող արդյունաբերությանը: Ու դա, ինչպես նախկինում սիրում էր պատկերավոր ասել Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունենում ընդերքը քանդել-ծախելու հաշվին:

Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Հայաս­տանում այդ պրակտիկան այլևս չի լինելու: Այլևս դադարեցվելու է ընդերքը քանդել-ծախելու հաշվին տնտեսական աճ ապահովե­լը: Որ Հայաստանի տնտեսության աճի շար­ժիչ ուժը դառնալու է ոչ թե հանքարդյունաբերությունը, ինչպես մինչև հիմա եղել է, այլ մշակող արդյունաբերությունը, բարձր տեխ­նոլոգիաները. տնտեսության այլ ճյուղերը: Բայց ի՞նչ ունենք այսօր: Տարեսկզբի 10 ամիսների արդյունքում ունենք հանքարդյունաբերության ավելի քան 20 և մշակող արդյունաբերության ընդամենը 8 տոկո­սանոց աճ:

Ահա թե ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին շրջանցել հանքարդյունաբերության աճի ցուցանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: