15 մլրդ դոլարանոց «ներդրում», որից պետություն...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկա տարիներին Հայաստանում կներդրվի 10-15 մլրդ դոլար՝ գերժամանակակից քաղաք կառուցելու նպատակով:

Պատգամավորի էջում տեղադրված հղման համաձայն՝ Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ Մանրամասների մեջ նշվում է, որ քաղաքի հիմնադրման հուշագիրն արդեն ստորագրվել է Չինաստանի Տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական զարգացման ընկերության  և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության միջև։

Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը, հանրային հետաքրքրությունը միանգամայն տեղին էր, քանի որ նման ներդրում առաջին անգամ է Հայաստան մտնելու։ Մենք ունեցել ենք «Լինսի» հիմնադրամ, որի 210 միլիոն դոլարով բազմաթիվ ծրագրեր են իրականացվել երկրում, նպաստել Հայաստանի շենացմանը։ Իսկ հիմա ՝15 մլրդ դոլար՝ աննախադեպ թիվ, որը ՀՀ պետական բյուջեից մեծ է 5 անգամ, դրանով հնարավոր է Հայաստանից կերտել դրախտ։

Իհարկե՝ Վիկտոր Ենգիբարյանն ու մյուսները կարող են հայտարարել, որ 50 լուսնային տարում լուսնից 50 տրիլիոն դոլար են բերելու, ու գուցե լինեն մարդիկ, որ հավատան, չհավատացողներին էլ համարեն «հայտնի շրջանակների» կամ «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ։ Բայց այդ հայտարարությունները ավարտվում են այնտեղ, որտեղ որ բացվում է իրական պատմությունը։

Ուսումնասիրելով այս ամբողջ անցուդարձը, ուշագրավ դրվագներ են ի հայտ գալիս։

Նախ՝ 15 միլիարդ դոլար ներդրման հուշագիր են ստորագրում, ու պետական որևէ կառույց տեղյակ չէ, առնչություն չունի։  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի կազմակերպիչները որևէ խորհրդատվության, աջակցության համար նախարարություն կամ  ներդրումների աջակցման կենտրոն չեն դիմել․ «Եթե գործարարն ունի պետության աջակցության կամ պետության խորհրդատվության կարիքը, մենք անպայման մասնակից ենք լինում, բայց այս դեպքում կոնկրետ ծրագրի համար որևէ խորհրդատվության կամ աջակցության համար այս ներդրողները որևէ հարցով չեն դիմել: Եվ քանի որ դա մասնավոր գործունեության դաշտ է, և գործարարը չի զգում պետության աջակցության կարքն իր աշխատանքներում կամ որևէ խորհրդատվություն իրեն անհրաժեշտ չէ և պետության հետ երկխոսության հարց չկա իրենց օրակարգում, ապա իրենք ազատ են իրենց գործունեությունը ծավալել այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Yerevan-Today-ը կապ հաստատեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ իրենց նախարարություն ևս նշված ներդրման համար չեն դիմել. «Նախարարությունն այդ ծրագրի հետ որևէ առնչություն չունի այս պահի դրությամբ, եթե համատեղ աշխատանքներ լինեն, նախապես կտեղեկացնենք»:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ հուշագիրը հայկական կողմից ստորագրած՝ Հայաստանի ԱԴԿԱՌՍ վերակառուցման և զարգացման գործակալության կայքից։ Ուշագրավ է, բայց 15 մլրդ դոլար ներդրումբերող ընկերության կայքում վերջին թարմացումն արվել է 2015 թվականին։ Ոչ մի ինֆորմացիա այս ներդրման մասին։ Չկար ոչ հեռախոսահամար, ոչ էլեկտրոնային հասցե, իսկ «պրոեկտներ» բաժնում առհասարակ ոչ մի տեղեկատվություն չկա:

Ամեն ինչ խիստ կասկածելի է։ Մանավանդ որ չինական որևէ պետական գերատեսչության կայքում ևս չկա նման ինֆորմացիա։ Գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանում Չինաստանի դեպանատուն․ մեզ հետաքրքրում է՝ Չինաստանի կառավարությանը հայտնի՞ է նման մտադրության մասին, ի՞նչ ծրագիր է քաղաքի հիմնումը և ի՞նչ ընթացակարգեր է անցել պայմանագիրը։ Ե՞րբ է նախատեսված Չինաստանի կողմից 15 միլիարդ դոլարի ներդրումային

Ամբողջական հոդվածն այստեղ