142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառե...

Մեկնարկել են Մուսալեռ համայնքի ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացման աշխատանքները. 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով:

Գազաֆիկացումը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 12 մլն 311.845 հազարական դրամ:

 Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում և համայնքի համաչափ զարգացում, իսկ երկարաժամկետ արդյունքում` համայնքի գրավչության բարձրացում, բնակչության թվի ավելացում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

 Հավելենք, որ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվի 8 ժամանավակվոր աշխատատեղ: