Ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, տեղեկացնում է Փաստինֆոն:
Նա ընգծեց, որ նորանշանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հարավային ճակատում կրած պարտության հիմնական մեղավորն է,չնայած սրան, ստացել է ազգային հերոսի կոչում:
«Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման:Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել:Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհոր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի 400 հոգանոց խումբ Հադրութ քաղաք է մտել թիկունքից , Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել են մինչև Հադրութի թիկունք.
«Դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների: Սա արել է Արգիշտի Քյարամյանը: Դա փորձեցին կոծկել, մի ժամանակ նրան պահել են Շուշիի բանտում: Ինչո՞ւ հետո ազատեցիք. որովհետև Նիկոլը հասկացավ, որ եթե Արգիշտի Քյարամյանը պետական ու հայրենիքի դավաճանության համար այդ գործով մեղադրվելու է, դա գնում է իր և իր Աննա Հակոբյանի վրա: Ասե՛ք իրականությունը, եթե ոչ, ես խոստանում եմ մեկ շաբաթից անուններ հրապարակել, թե ովքե՞ր են եղել բունկերում»,-հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը: