1000 մահերի պատասխանատուները․երբ կլինի հրաժար...

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իշխանությունների կողմից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնանկությունը այլ անուն ունենալ չի կարող, քան ավելի քան հազար մահացածի եւ 40 հազար վարակակրի պայմաններում, տապալված հակակորոնավիրուսի պայմաններում քավության նոխազի նշանակում։

Պարզ ասած՝ Փաշինյանն ու իր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեցին տպավորություն ստեղծել, որ հենց Դավիդյանցն է մեղավոր այն կատաստրոֆիկ հակակորոնավիրուսային պայքարի համար, որ կա այսօր Հայաստանում։ Կորոնա-վիճակագրության թվերի նվազումը ամենեւին չպետք է համարել Փաշինյանի եւ Թորոսյանի ձեռքբերումը։

Մասնագետները նշում են, որ իրականում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10 անգամ գերազանցում է պաշտոնական թվերից եւ սկսել է գործել կոլեկտիվ իմունիզացիան։ Սակայն նրանց կարելի է ասել, իրենց նպատակին հասնել չհաջողվեց, քանի որ մասնագիտական հանրույթը նրա աշխատանքը գնահատում է լավ եւ գոհացնող, ասել է, թե Դավիդյանցը չի կարող լինել օրինակ տապալված հակակորոնավիրուսային պայքարի պատասխանատուն։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանն ու Թորոսյանը չեն կարողանա խուսափել որեւէ ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու պատասխանատվությունից, որը բարոյականից բացի նաեւ իրավական դաշտի հետ կապված հարց է։ Ի վերջո, Դավիդյանցն ընդամենը կլինիկայի ղեկավար է, իսկ որոշումներ կայացնողները վարչապետն ու առողջապահական գերատեսչության ղեկավարն են։