Ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են, ԱԺ դիմաց ցույց անող ռուսաստանաբնակ հայերը կարողանալո՞ւ են մեկնել իրենց բնակության վայր՝ ՌԴ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այդ մարդկանց երեխաները պետք է դպրոց գնան, գործատուները նրանցից շատերի հետ խզել են աշխատանքային պայմանագրերը: Բերվող փաթեթը, կարծում եմ, նման է «Хотели как лучше, а получилось как всегда» հայտնի վիճակին: Այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին: Դրանում մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան», - ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ կարանտինի մասին նախագիծը միանշանակ պետք է վերանայվի, այլապես այն ավելի է բարդացնելու ՀՀ քաղաքացու վիճակը: