Ալբանիայի օդանավակայանում զինված անձինք 2,5 մ...

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Մայր Թերեզայի անվան միջազգային օդանավակայանում Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկից 2,5 մլն դոլար են գողացել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ գողությունն իրականացրել են թռիչքուղու վրա հայտնված զինված անձինք:

Ալբանիայի ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 և հարցաքննել 40 մարդու:

Նշվում է, որ զինված անձինք գողացել են այն գումարը, որը պետք է Վիեննայի բանկերից մեկը տեղափոխվեր: Հանցագործները թռիչքուղու վրա են հայտնվել հրշեջների համար նախատեսված դարպասի միջոցով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակումն իրագործել է երեք հոգի: Նրանք կրել են զինվորական համազգեստ: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով նրանցից մեկը սպանվել է:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գողացված գումարն իրականում կարող է հինգ անգամ ավելի շատ լինել: