Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներին տեղա...

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով հարևան Արդբեջանում կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին օրերին փորձել են թաքցնել հիվանդության տարածվածության իրական պատկերը, որպեսզի հարվածի տակ չդնեն իրենց տնտեսության հիմնական քարշակ ուժը․«Ադրբեջանում ի սկզբանե թաքցնում էին կորոնավիրուսի տարածման տեմպերը: Դա ուներ մեկ նպատակ, որպեսզի երկիրը չընկնի սահմանափակումների տակ, որոնք տնտեսության համար ,մեղմ ասած, բարենպաստ չեն: Առանց որևէ լուրջ հիմնավորման, կամ որևէ հիվանդների լուրջ թվի հրապարակման փակեցին նավթային շրջանների և մայրաքաղաքի մուտքն ու ելքը, այդպիսով փորձելով փրկել այդ կենսական նշանակություն ունեցող շրջանների բնականոն կյանքը: Սակայն արդեն պարզ էր, որ երկրում կորոնավիրուսը տարածվում է մեծ արագությամբ:

Փորձագետի կարծիքով դժվար է Ադրբեջանի նման երկրից պաշտոնական հավաստի տեղեկատվություն ստանալ, բայց պատկերն այս պահին որոշակի չափով հասկանալի է․«Այսօր արդեն հայտնի որ, անգամ տնային պայմաններում կան ծանր հիվնադներ: Իհարկե դժվար է Ադրբեջանի նման երկրից ստանալ պաշտոնական տեղեկություն , սակայն որոշ մոնիթորինգի արդյունքում պարզ է դառնում, որ մարդիկ, ովքեր մի քնաի օր առաջ առողջ էին, կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով հիվնդանում ու մահանում են, որից հետո հուղարկավորվում առանց դիահերձման: Ի դեպ, նման ներքին հրահանգ կա, որ այս ժամանակաշրջանում, քանի դեռ չկա դատաբժիշկից տեղեկանք, դիահերձում չկատարել: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանում այդ վիրուսի հետևանքով մահերի թիվը այն չէ, ինչ ներկայացնում են: Բացի կորոնավիրուսի վարակի և մահացության թվի թաքցնելու փաստը, այսօր արդեն նոր խնդիր հետ են բախվել Ադրբեջանի իշխանությունը: Մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքի ակցիաներ են իրականացնում: Հիմանականում երկու տեսակի է բողոքը: Առաջինը՝ բողոքում են ինքնամեկուսացվածները, որոնց կարանտինի ժամանակը վաղուց լրացել է, սակայն ոչ բաց են թողնում, ոչ էլ սնունդ են մատակարարում, և երկրորդ`բողոքի ակցիաներ են իրականացնում ծառայությունների , տուրիզմի և առևտրի ոլորտի քաղաքացիները, ովքեր պահանջում են պետական ֆինանսկական լուրջ աջակցություն , կամ աշխատանքների վերսկսկման թույլտվություն»։

Օրերս համացանցում լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին Ադրբեջանի իշխանությունները տեղափոխում են ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններ։ Կարեն Հովհաննիսյանը հաստատում է տեղեկատվությունը․«Այո, դա իրականություն է, և հենց ամենասկզբից մեկուսածվողներին տեղփոխում էին դեպի երկրի հարավ, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները:

Ի դեպ, Թուրքիայից ժամանող այն քաղաքացիները, ովքեր անցնում էին Նխիջևանով, ունեին ընտրություն, կամ մնալ Նախիջևանում և մեկուսանալ վրանային պայմաններում, կամ գնալ Ադրբեջան և մեկուսանալ երկրի հարավում, այնտեղ, որտեղ ազգային փոքրամասնություններն են ապրում: Մարդիկ ընտրում էին մնալ Նախիջևն վրանային պայմաններով»,-ասաց փորձագետը Politik.am-ի հետ զրույցում։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով կորանավիրոսը ներթափանցել է նաև ադրբեջանական բանակ․«Պետք է որ արդեն ակնհայտ լինի, որ Ադրբեջանը չէր կարող բանակին հեռու պահեր այդ վիրուսից մեկ պարզ պատճառով: Այս ժամանակաշրջանում ոստիկանության հետ ծառայություն են իրականցնում ինչպես ոստիկանության ներքին զորքեր, այնպես էլ թիկունքային զորամասերը, որոնք գտնվում են կարանտիային գոտու բնակավայրերում: Իսկ մինչ այդ ինքս ունեի ինֆորմացիա, որ զինվորականների համար Բաքվում կա մեկուսցման հատուկ վայր, որտեղ քիչ չեն մեկուսացվածները: Հենց այստեղից էլ կարելի է հիմնավոր ենթադրել, որ բանակում ևս տարածված է կորոնավիրուսը»: