«10 անգամ գործից հանել-լարել են,նորից հետ ես...

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնել էր «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ հանդիպմանը, այսօր այցելել է Խորհրդարան: Լրագրողները նրանից կրկին հետաքրքրվել են գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառ դարձած օրինագծի մասին, համաձայն որի՝ Հայաստան ներկրվող ցեմենտի վրա կիրառվելու է մաքսատուրք, իսկ ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա՝ ոչ: Արդյունքում՝ տեղական արտադրողի համար ստեղծվում են անհավասար պայմաններ: Խնդրահարույց նախագծին դրական եզրակացություն տված ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Գագիկ Ծառուկյանի խոսքով, պարտավոր էր հրավիրել ցեմենտի գործարանից որևէ մեկին, խնդիրը քննարկել նաև մասնագետների հետ: Լրագրողները Գագիկ Ծառուկյանին նաև խնդրել են անդրադառնալ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը: