Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում...

Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի տեղավորվում իր սահմաններում: Մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում»,- ասել է նա։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան մտադիր է հնարավորություններ ստեղծել եղբայրական ժողովուրդների համար։

«Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք մեր եղբայրների հետ շփման համար»,- ասել է նա