Իրակլի Կոբախիձեն մեղադրել է Վրաստանում ԱՄՆ նա...

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է  ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2023 թվականին Վրաստանում հեղափոխության փորձին աջակցելու մեջ։

Այս մասին կառավարության ղեկավարը գրել է «X»-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ նախկին դեսպանն աջակցել է 2023 թվականին Վրաստանում հեղափոխության երկու փորձերին։

Կոբախիձեն նշել է, որ խոսել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեթի հետ և իր ափսոսանքն է հայտնել այս կապակցությամբ։ Կոբախիձեն հավելել է, որ 2023 թվականին ՀԿ-ների հեղափոխական փորձերը ֆինանսավորվել են արտասահմանյան աղբյուրներից։