Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը...

Ստեղծվում է Հնդկաստան-Հունաստան-Հայաստան առանցք Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքի դեմ, եւ Հնդկաստան-Հունաստան-Հայաստան առանցքը կարող է հավասարակշռող ուժ լինել Հարավային Կովկասում, ինչը դուր չի գա Ռուսաստանին։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է հնդիկ քաղաքագետ Մահեշ Ռանջաբ Դեբատան։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից եւ Քաշմիրի հարցում Թուրքիայի ու Պակիստանի սերտացումից հետո Հայաստանը եւ Հնդկաստանը ստորագրել են զենքի մատակարարման համաձայնագիր։ Փորձագետն ավելացրել է, որ Նյու Դելին եւ Երեւանը փոխշահավետ համագործակցություն են հաստատել. Հնդկաստանն ընդլայնում է սպառազինության արտահանման շուկան, իսկ Հայաստանը ձեռք է բերում պաշտպանության միջոցներ։ «Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ համաձայնագիրը Բաքվին կործանիչների մատակարարման հարցում նույնպես ազդեցություն է գործում Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության ոլորտի վրա»,- ընդգծել է նա։

Մահեշ Ռանջան Դեբատան միաժամանակ նշել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ մինչեւ 1 մլրդ դոլարի տարեկան ապրանքաշրջանառությունն ավելացնելու կարեւորությունը։ Նա  հուսով է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Հայաստան, ինչը հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։