Գիշերը դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բ...

Մայիսի 9-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել են հարձակվել Անապայի մերձակայքի Յուրլովկա գյուղում գտնվող ռուսական նավթային պահեստի վրա։ Այդ մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Շտաբի տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը պահեստի վրա գրոհել են վեց անօդաչու թռչող սարքով: Դրոնները խոցվել են, սակայն մի մասն ընկել է ձեռնարկության տարածք՝ վնասելով տանկերների մի մասը, համալիրում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, հրդեհը տեղայնացվել է։

Բացի դրանից՝ հինգշաբթի գիշերվա ընթացքում Բելգորոդում և Բելգորոդի շրջանում երեք անգամ հրթիռային տագնապ է հայտարարվել։

Բելգորոդում ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Մարզի ղեկավարը ճշտել է, որ հրետակոծությունից հետո ավերվել են բնակելի տներ, վնասվել է 37 տրանսպորտային միջոց։