Երևանի Նորաշեն թաղամասում չշահագործվող ավտոբո...

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։

Ինչպես հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է MAN մակնիշի չշահագործվող ավտոբուսը։