Ե՞րբ եք հասնելու Երևան՝ ձեզ ասենք որը որից հե...

Բագրատ սրբազանի առաջնորդած երթի ակտիվ մասնակից, բողոքի ցույցերի առաջին իսկ օրերից Կիրանցում գտնվող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը գրում է.

«Առավոտյան բարի լույսով վիրավորանքներ և սպառնալիքներ եմ ստացել ոստիկանության մայոր Արսեն Սարգսյանի կողմից։

Ցավալի է, որ ոստիկանությունում բարձր կոչում զբաղեցնող այս մարդը քաղաքացիներին, որոնք հայրենիքի համար ազնիվ պայքարի են դուրս եկել` պաշտպանելու փոխարեն ահաբեկում է և վիրավորում։

Տեղի ունեցածի մասին արդեն իսկ քննարկումներ ենք սկսել ոստիկանության համապատասխան մարմինների հետ։

Ի դեպ, այս ոստիկանը 2023-ին պարգևատրվել է գերազանց ծառայության համար»։