Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտե...

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 14.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հերթական ամփոփագրում:

Ընդ որում, այս տարվա մարտին նշված ցուցանիշը փետրվարի համեմատ աճել է 10.4, իսկ 2023-ի մարտ ամսվա համեմատ՝ 15.3 տոկոսով: