Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ Նազե...

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ իր ենթակաների հետ շփվելու մշակույթն այն մակարդակին է հասել, որ նրա հետ չեն ուզում աշխատել անգամ նրան ամենամոտ գտնվողները, հատկապես այն մարդիկ, ովքեր ստիպված են անդադար շփվել նրա հետ:

 Շուրջ մեկ ամիս է՝ աշխատանքից ցանկանում է ազատվել Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը՝ նախկին պատգամավոր, Շիրակի ՔՊ-ական նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սակայն նրան աշխատանքից չեն ազատում՝ հավանաբար փոխարինող չունենալու, ավելի ճիշտ՝ չգտնելու հանգամանքով պայմանավորված:

 Գյումրիի՝ իր մտերիմների մոտ Նազելի Բաղդասարյանը բողոքել է, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին, որ նա այն աստիճանի վատ է վերաբերվում իր հետ, որ ինքը չի ուզում աշխատանքի գնալ:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի ենթակաները յուրատեսակ թրաֆիքինգի զոհեր են, հաստատել է անձամբ ինքը՝ Փաշինյանը, երբ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի՝ հրաժարականի վերաբերյալ լուրերին ի պատասխան՝ ասաց՝ ես եմ որոշում՝ ով, երբ կարող է աշխատանքից ազատվել: