Ոստիկանի շինծու ցուցմունքի հիման վրա Իգոր Խաչ...

Քիչ առաջ ոստիկանները Պուշկին-Սարյան խաչմերուկից առանց որևէ դիմադրության բերման են ենթարկել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին:

Բացի այս, 168.am-ի տեղեկություններով, առավոտյան Կիևյան-Բաղրամյան խաչմերուկում կայացած ակցիայի ժամանակ հարված ստացած ինչ-որ ոստիկան կեղծ ցուցմունք է տվել,  իբրև թե  իրեն հարվածել է Իգոր Խաչատուրովը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Չնայած այդ ամենին՝ ոստիկանի շինծու  ցուցմունքի հիման վրա Իգոր Խաչատուրովին բերման են ենթարկել Երևանի քննչական վարչություն: