Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն կբացվի

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում Շուշիում հյուպատոսություն բացելու շուրջ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Տեղեկության համաձայն՝ ներկայումս այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ: