Ռուսաստանը չորս տարվա ընթացքում առաջին անգամ վառելիք է գնել Էկվադորից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Էկվադորի վիճակագրությանը։
Գործակալության վերլուծության համաձայն՝ 2023 թվականին Ռուսաստանը նավերի համար գնել է 1,6 հազար տոննա էկվադորական մազութ, որն օգտագործվում է ծովային շարժիչներում։
Ինչպես նշում է գործակալությունը, վերջին անգամ Ռուսաստանը Էկվադորից նավթամթերք է գնել 2019 թվականին։
Ընդհանուր առմամբ, Էկվադորը համաշխարհային շուկա է մատակարարել գրեթե 2,7 մլն տոննա նավթամթերք:



