Ռուսաստանը խնդիրներ չունի Շվեդիայի եւ Ֆինլանդ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում խնդիրների բացակայության պատճառով այդ երկրների միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին անմիջական սպառնալիք չի ներկայացնում: «Ռուսաստանը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ խնդիրներ չունի, նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի վտանգ չի ներկայացնում մեզ համար, բայց ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմանը դեպի այս տարածք մեր կողմից պատասխան կտրվի»,- նշել է նախագահը։