ՔԿ-ում հայհոյել են զոհված զինծառայողների հարա...

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սոսնձված է այս աթոռին, այլ որոշում ես չէի սպասում: Այս մասին, այսօր՝ մայիաի 17-ին, գլխավոր դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ զինդատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը:

«Բայց շատ լավ էր այս գործընթացը, որ լայն հանրությունը հասկացավ, որ այս գործընթացն իրավական ճանապարհով չի կարող ընթանալ, քանի դեռ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է: Այնտեղ տեղի ունեցած տհաճ միջադեպն էլ այս վարչախմբի իրական պատկերն է, երբ նախ ծնողներին ասում են՝ մենք պատասխան չենք ստացել, չգիտենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի եք եկել, հետո հայտնվում է մեկը՝ քննչական բաժնի պետ, ծնողներին հրավիրում են վերեւ եւ կարդում են որոշումը, որտեղ գրված է, որ հիմքեր չկան Նիկոլ Փաշիօնյանին ձերբակալելու: Դրանից հետո ծնողները վրդովվում են եւ տեղի է ունենում այն, ինչ դժվար է պատկերացնել, երբ այդ բաժնի աշխատողները իրենց պետի հետ հայհոյում են ծնողներին եւ անգամ փորձում հարվածել»,-ասաց նա: