Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար:
ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - գրել է ՀՀ վարչապետը։



