Մոսկվան անհիմն ու չարդարացված է համարում ԼՂ–ո...

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները։

«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ ուժերի կարևորությունը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։