«Իսրայելը իրավունք չունի վետո դնել պաղեստինյան պետականության վրա»․ չորեքշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի և միջազգային հանրության միջև կատաղի բանավեճի ֆոնին, թե ինչ տեղի կունենա Գազայում պատերազմի ավարտից հետո:
«Իսրայելը չի կարող վետոյի իրավունք ունենալ Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման հարցում։ Նրանք վետոյի իրավունք չունեն։ Եթե ՄԱԿ-ը, ինչպես բազմիցս, ճանաչի Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ոչ ոք չի կարող դրա վրա վետո դնել»,-հայտարարել է Բորելը։