Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրների մեղադրանքերը, առ այն որ երկրում իրականում չկա սիրո և հանդուրժողականության մթնոլորտ՝ պայմանավորում է նրանով, որ իշխանությունների ուղիղ խոսելը միգուցե այդքան էլ սովորական չէ երկար տարիներ աշխատած խորհրդարանականների համար․«Ուզում եմ մի բան ֆիքսել, որ ՀՀ-ում իշխող ուժը պատասխանատու է և իր առաջին գործընկերոջն է համարում ժողովրդին։ Իր կոալիցիայի միակ անդամը եղել է ու կա Հայաստանի ժողովուրդը։ Մեծ հաշվով որևէ լարվածություն չկա։ Ես եղել եմ նաև 6-րդ գումարման ԱԺ-ում և կարող եմ ասել, որ այն մթնոլորտը, որը տիրում էր այնտեղ, ուղղակի խայտառակություն էր, նաև ագրեսիայի առումով։ Այսօր նման բան չկա, գործնական վիճակ է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։



