Իրանը մտադիր Է մեծացնել Ռուսաստանի հետ առեւտր...

Թեհրանը մտադիր Է մեծացնել Մոսկվայի հետ առեւտրի եւ ներդրումների ծավալները, չնայած հակառուսական պատժամիջոցներին. կողմերն աշխատում են արգելքների վերացման վրա: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք ջանքեր կներդնենք, որպեսզի երկու երկրների առեւտուրն ու ներդրումները ոչ միայն չկրճատվեն նոր պայմաններում, այլեւ զգալի չափով ավելանան»,-ասել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ Է վերացնել առկա խոչընդոտները երկու երկրների տնտեսական հարաբերությունների ենթակառուցվածքում: «Ներկայում մենք լուրջ աշխատանք ենք տանում ռուսաստանյան տարբեր պետական կազմակերպությունների հետ: Իրանը եւ Ռուսաստանը միասնական ըմբռնում ունեն այդ հարցում»,-հավելել Է Ջալալին: Նա ընդգծել Է, որ Իրանի տնտեսական ներուժի զգալի մասը ներկայում «դեմքով շրջված Է դեպի Ռուսաստանը»: