Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ...

Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347  377 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 636 398 վերջին մեկ օրում` 5635 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4326 պացիենտ: Մեկ օրում աճել է 180-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333 518  անձ` վերջին մեկ օրում 106 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: