«Եղվարդի ծննդատունը նորից կդիմի պետական պատվերի համար, հնարավոր է ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի՝ նշված թվին հասնելու համար»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման վերաբերյալ քննարումներին։
Մյուս ծննդատների հետ կապված փոփոխություն չի չինի, որովհետև շատ հեռու են սահմանված ցուցանիշներից,- տեղեկացրեց նախարարը։
Անդրադառանալով կադրային խնդիրներին, Թորոսյանն ասաց․
«Այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունում աշխատողների մի մասը համատեղությամբ նույն հաստատությունում այլ ծառայություններ է մատուցում, և մենք պատրաստ ենք բուժաշխատողների մասով, ովքեր չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»։
Թորոսյանը նշեց, որ ծննդատներում ոչ միայն ֆիզիկական պայմանների և կադրերի առկայությունն է կարևոր, այլ նաև տարածաշրջանի ազգաբնակչությունը և մոտակա ավելի լավ ծննդատան առկայությունը։
Արսեն Թորսյանը նշեց նաև, որ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնը պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել․
«Մենք նաև առանձին կզբաղվենք այդ մասով, թե ինչպես էր ստացվել, որ սանիտարահամաճարակային պայմանները խախտվել էին, և օպերատորը իր միկրոֆոնով հայտնվել էր ծննդօգնության սենյակում»։



