Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է Լատվիայի համար...

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը և մի խումբ ռուսաստանցի արտիստներ ընդգրկվել են Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հայտարարությանը։

Այսպիսով, անցանկալի անձանց ցուցակում են երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, դերասան և կատակերգու Վլադիմիր Վինոկուրը, ինչպես նաև կատակերգու Եվգենի Պետրոսյանը և ռիթմիկ մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան։

Փետրվարին ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին նույնպես անորոշ ժամկետով արգելել են մուտք գործել Լատվիա։