Առաջարկվում է տեղեկատվության հարցումներն ապօր...

Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար պատասխանատվության միջոցներն ավելացնել պաշտոնատար անձանց և գերատեսչությունների համար: Փոփոխություններով առաջարկվում է տուգանք սահմանել 30-70 հազար դրամի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ 100-150 հազար դրամի չափով:

Հարցն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: