Ադրբեջանն ու ևս մի քանի երկիր հեռացվել են «Եվ...

Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից: Այս մասին տեղեկացնում է Եվրատեսիլի պաշտոնական՝ eurovision-contest.ru կայքը:

Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Բացի Ադրբեջանից, մայիսի 14-ին կայացած քվեարկության պատճառով հեռացվել են ևս 5 երկրների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը:

Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար։