«Հրազդան» ՔԿՀ-ում «զոն նայողն» ու «Խուժանն» իրար դեմ են դուրս եկել

prisoner.guard460.276«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00 սահմաններում, ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել մեկ այլ դատապարտյալի՝ ոմն Գրիշային, որը դատապարտյալների շրջանում հայտնի է «Խուժան» մականունով:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին եւ մասնավորապես «զոն նայողների» ինստիտուտին: Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերջում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով:

Ավելին՝ նաեւ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներն ու նրանց հարազատներն են շարունակում բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ գործող «զոն նայողներ»-ի ինստիտուտի մասին,  նրանց դրած «նալոգների» մասին: Շատ են եղել դժգոհությունները, որ եթե շատ մարդիկ իրենց հարազատներին ժամանակին գումար չհասցնեն, ապա նրանց կյանքը վտանգված կլինի:

Եվ, ահա, սեպտեմբերի 27-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը հենց այս ամենի վառ ապացույցն է:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 46 խցում բնակվող Անդրանիկը, որը, ըստ ՔԿՀ դատապարտյալների, «զոն նայող» է, դաժանորեն ծեծի է ենթարկել 41 խցի դատապարտյալ Գրիշային, ով առավել հայտնի է «Խուժան» մականունով:

Իսկ ինչի՞ց է սկսվել դատապարտյալների վիճաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 207 անգամ
 


Այս թեմայով