Զոհված զինծառայողների ընտանիքներին ևս պետք է...

«Մարտի 1-ի» տուժածներին տրամադրվող աջակցության չափով պետք է աջակցություն տրամադրվի նաեւ զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Այս մասին այօսր «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին բանախոսներ Մարգարիտա Խաչատրյանը, Սաթիկ Խլղաթյանը:

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ միայն ֆինանսական օգնությունը չէ, պետությունը պետք է լիարժեք հոգ տանի զոհված զինծառայողների ընտանքիների համար. «Ես ինչու պետք է գնամ, խնդրեմ ուրիշին, որ ինձ աշխատանք տան, գնամ խնդրեմ, որ դեղորայք տան, թող ինձ արժանապատիվ աջակցություն տան։ Հույս ունենք այս ասուլիսից հետո կառավարությունը զգոն կլինի։ Մենք մինչև վերջ գնալու ենք, պայքարելու ենք, միևնույն է՝ մեր տվածի դիմաց պետությունը չի կարող հատուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում.