24 ընտանիք զրկվել է տնից. կա զոհ

defaultՄեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այրվածքներ ստացածներ չկան, տարհանել են 24 ընտանիք՝ մոտ 60 հոգի: Քաղաքապետից տեղեկացանք, որ այրվել է ոչ միայն երեքհարկանի շենքն ամբողջությամբ, այլեւ կողքի սեփական տունը, իսկ հրդեհի պատճառը բնակիչներից մեկի անզգուշությունն է եղել: «2-րդ հարկի բնակչուհին՝ միայնակ ապրող, մեծ կին է, փորձել է միացնել գազի բալոնը, բայց չի կարողացել, դուրս է եկել տնից, արտահոսք է եղել, այդպես ամբողջ շենքը այրվել է, 60-ականների փայտի շենք էր՝  բաղդադի, 3 հարկանի, նախորդ տարի էլ տանիքն էինք վերանորոգել»,-ասաց քաղաքապետը:

Դիտվել է 200 անգամ
 


Այս թեմայով