Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնո...

Պարզվել է Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶել»-ի ուղևորներից մեկի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ, 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։