Զինվորական հավաքներին միայն 6% է մասնակցելու,...

Առաջիկա օրերին մարտական ուսումնական հավաքներին ներգրավված երիտասարդների միայն 6 տոկոսն է ընդգրկվելու 3-5 օրով։ Մնացած ավելի քան 90 տոկոսը միայն ներկայանալու է հավաքակայան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։

Այս օրերին պահեստազորայիններին ծանուցումներ են ուղարկվում առաջիկա ռազմավարական զորավարժության ընթացքում ներկայանալու համար։

Տոնոյանը վստահեցրեց, որ 96 տոկոսը միայն 1 օրով է ներգրավվելու հավաքներին, իսկ ավելի երկար մնացողների ընտրությունը կատարվել է ըստ նրանց զինվորական մասնագիտությունների։