Զինվոր որդուս սպանությունը ներկայացնում են ին...

2013 թվականին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում: Արման Մուրադյանի մահը ներկայացվել է որպես ինքնասպանությւն, մինչդեռ Հովսեփ Մուրադյանը պնդում է, որ սպանություն է տեղի ունեցել:

Ըստ Հովսեփյանի՝ իրենք ունեն փաստեր, որդու զինգրքույկը իրենց մոտ է: Հայրն ասում է՝ որդուն մի զորամասից այլ զորամաս են տեղափոխել, բայց այդ մասին զինվորական գրքույկում  նշված չի եղել, նաև, ըստ Հովսեփ Մուրադյանի՝ զենքը, որից եղել է կրակոցը, իր որդու զինգրքույկում գրանցված չի եղել, նրա մատնահետքերը ևս չեն եղել դրա վրա:

«Մենք ունենք աղաղակող փաստեր, որ ինքնասապանության գործը սպանությունից վերագրել են սպանության: Այժմ գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, սպասում ենք՝ դատախազությունը կբողոքարկի՞ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը, թե՞ ոչ»,-նշում է Հովսեփյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը կառավարությունում ընդունել են իրենց: Հնդիպմանը ներկա են եղել աշխատակիցներ դատախազությունից և քննչական բաժնից, որոնց էլ մահացած զինվորների ծնողները ներկայարցրել են իրենց ունեցած փաստերը: 

«Անցած ռեժիմը ոչ մի քայլ էլ չէր ձեռնարկում, բայց իշխանափոխությունից հետո տեսանելի շարժ կա քրեական գործում, և հոսով ենք, որ քննիչներին և դատավորներին պատասխանատվության ենթարկելուց հետո գործը կրկին կուղարկվի նախաքննության»: