Photo. Զինվորի հայրը խնդրում է միայն վիրահատել իր որդուն

12476359_983035871774642_914824214_nPolitik.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի բնակիչ, նորակոչիկ Տոսուն Ամոյանը ունի առողջական խնդիրներ, որի համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Խնդրի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին էր դիմել նաև «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ինչպես այսօր տեղեկացանք Տոսուն Սոմյանը երեկ տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այսօր հոսպիտալում Politik.am-ի թղթակիցը հանդիպել է զինվորի և նրա ծնողների հետ: Զինվորը մեզ հետ զրույցում ասել է, որ աջ դաստակը չնայած կարողանում է շարժել, սակայն չի կարողանում ծանրություն բարձրացնել: Իր համար խնդիր է անգամ զենք բռնելը:

Տոսուն Ամոյանի հայրը՝ Ռզգան Ամոյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին որևէ կերպ չի խուսափում ծառայությունից և իրենց խնդրանքը այն է, որ տղան վիրահատության ենթարկվի:  Վիրահատության անհրաժեշտության մասին հայտնի է եղել դեռևս զորակոչվելուց առաջ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել.«Իմ տղան չի խուսափում ծառայությունից և ես միայն խնդրում եմ, որ անհրաժեշտ վիրահատությունը կատարվի»,-ասաց զինվորի հայրը՝ Ռզգան Ամոյանը:

 12527986_983035841774645_4812925_n

Միքայելյան վիրաբուժության ինսիտուտի եզրակացությունը

Միքայելյան վիրաբուժության ինսիտուտի եզրակացությունը

Դիտվել է 472 անգամ
 


Այս թեմայով