Զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա այլ մանրամասներ չնշեց։

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը ավելի վաղ գրել էր, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող 27-ամյա Արտակ Օ-ն։