Երկու զինծառայող է զոհվել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին

timthumbԲերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում  հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը:

Բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ են, ՀՀ քաղաքացիներ:

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով