«Ժողովուրդ».Սկսել են դատավորների կրիմինալ կապ...

«Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել՝ ներգրավելով նաև տարբեր փորձագետների: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է և առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: 

Հանձնա­ժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռևս տեղյակ չէին՝ վեթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, մեր տեղեկություններով՝ կառավարությունը նպատակ ունի մինչև հուլիս ներկայացնել նախագիծը, որն ար­դեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է:

Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ՝ մինչև դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը, ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: 

Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որ­պեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին և ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: