«Ժողովուրդ»․ Ով է լինելու Ֆուտբոլի ֆեդերացիայ...

«Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը ֆուտբոլային մարդ է, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է:

Ավելին՝ վերջինս հասցրել է հանդիպումներ ունեցել հայկական ակումբների զգալի մասի ներկայացուցիչների հետ, ովքեր վերջինիս աջակցելու նախապայման են առաջադրել Լոռի ֆուտբոլային ակումբը վաճառելը, այս պայմանի հետ Թովմաս Գրիգորյանն արդեն համաձայնել է ու կարծես թե բավարարում է բոլոր կողմերին:

Մեր աղբյուրները պնդում են նաև, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային և ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թևերի հետ, իսկ դա կարևոր հանգամանք է, քանզի ֆուտբոլային գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում:

«Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերացիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի»,- հավելեց մեր զրուցակիցներից մեկը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: