«Ժողովուրդ»․ Օֆշորային երկրներից ներդրումները...

«Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը սկսեց բացահայտել նաև նախկին իշխանությունների տնտեսական հանցագործությունները, ՀՀԿ-ականները պարբերաբար գուժում էին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին՝ ասելով, թե դրսի կապիտալը կխուսափի այստեղ գործունեություն ծավալելուց: 

Այնինչ, պարզվում է, անցած տարի, 2017թ. համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: 2017թ. ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, 2018 թ.՝ 111 մլրդ 870 մլն դրամ: 

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ներդրումների միայն 36 տո­կոսն է իրականացվել 2018թ. առաջին երեք ամսվա ընթացքում, երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանություն: Իսկ ահա, թավշյա հեղափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 71 մլրդ 563.3 մլն դրամ, զգալի մասը՝ տարեվերջին, երբ հստակ էր նախկին իշխանությունների վերադարձը բացառված է: 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները, փոխարենը՝ ներդրումներն ավելացել են ՌԴ-ից, Լիբանանից, այլ երկրներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: