«Ժողովուրդ». Նախշուն Տավարացյանի երդման ելույ...

«Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհր­դի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դա­տավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիս­տը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն: 

Ինչևէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, և նրա երդման ելույթի ժամանակ դա­տավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно: 

«Ժողո­վուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները: 

Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: