«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանի «մաստեր կլաս...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գոգյան ու Թամրազյան «դուելը» եզրահանգվեց առանց միջադեպերի ու հաղթող-պարտվողների՝ ի շնորհիվ Մխիթար Հայրապետյանի պրոֆեսիոնալիզմի ու դիվանագիտական հմտությունների։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի նիստն անցել է թեժ։ Նախ Հայրապետյանն ասել է, թե այն, ինչ կքննարկվի փակ դռների հետեւում, պիտի դուրս չգա, ապա հորդորել է խոսել առանց էմոցիաների՝ ներկայացնելով միայն փաստեր։

Արդյունքում կողմերը պատմել են եղելությունը՝ ինչից է սկսվել կոնֆլիկտը, ինչպես է վերածվել անձնական «փոխհրաձգության» եւ այլն։ Այս մանրամասները ArmLur.am-ը հրապարակել էր դռնփակ նիստի հաջորդ օրը։

Եվ այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մխիթար Հայրապետյանը, չնայած իր եւ Արայիկ Հարությունյանի միջեւ եղած ոչ ջերմ, կարելի է ասել, լարված հարաբերություններին՝ կարողացել է նիստը անաչառ վարել, ճիշտ որոշումներ կայացնել՝ անձնականը չխառնելով գործնականին։ Համենայնդեպս, ներկա պատգամավորները բարձրաձայն գովեստի խոսքեր են ասել Հայրապետյանի կառուցողական աշխատանքի մասին, թերեւս միակ դժգոհը մնացել է Արսեն Ջուլֆալակյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։