«Ժողովուրդ». Լուրջ վնասվածքներ ստացած քաղաքաց...

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քա­ղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտ­րոն, բացասական պատասխան են ստա­ցել։ Եվ պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կա­րող թռիչքներ իրականացնել։ 

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, որտեղից հայտարարեցին՝ նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաս­տանում հնարավոր չէ՝ լեռնային պայման­ների հետ կապված։ Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, եւ տեխնիկապես, Հա­յաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չի կազմակերպել։ Հիշեցնենք, որ նախարարի՝ սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբեր­յալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետնե­րի մոտ, քանի որ սանավիացիան հարմա­րեցված չէ բժշկական օգնության տար­րական՝ տեղաշարժվելու պայմաններին։ Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում։