«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թեև «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել և հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։
Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: