«Ժողովուրդ». Կիսատ-պռատ նախագծեր են ներկայացվ...

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիր­վել՝ հասկանալու, թե խորհրդարանում ինչ նախագծեր պետք է քննարկեն ու թե ինչպես պետք է իրենք քվեարկեն այդ նախագծերին: Ըստ մեր տեղեկություն­ների՝ այս անգամ ևս խմբակցության նիստը անցել է փոքրաթիվ պատգամա­վորներով: Ու հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ երկրի խորհրդարանը օրակարգում մի քանի հարց ունի քննար­կելու, իսկ մի հատված նախագծեր պետք է անցնեն երկրորդ ընթերցում և վերջ:

Մեր տեղեկությունների համաձայն՝ մի քանի նախագծեր են ներկայացվել, որոնք կիսատ են եղել, նախագծերի վրա աշխա­տելու կարիք է զգացվել, ինչի համար էլ

որոշում է կայացվել այն անգամ օրակարգ չընդգրկել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչների հա­մար էլ շատ բացասաբար է ընդունվել այն հանգամանքը, որ նման նախագծեր են բերվում խորհրդարան այն «սղցնելու» համար, ինչի համար էլ որոշում է կայաց­վել դրանք հետ տալ ու օրակարգում չու­նենալ:

Օրակարգում շատ քննարկվող հարցեր չեն եղել, ու ընդհանուր հարցերի են անդ­րադարձել պատգամավորները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկում են իշխող խմբակցությունում:   

«Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ նաև, որ արդեն տև­ական ժամանակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմ­բակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի հա­մար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում:

Խմբակցության որոշ պատգամավոր­ներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիս­տերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանա­կահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիս­տերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստո­րեն, իրավիճակ է փոխվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: