«Ժողովուրդ». Խուլերի միավորման նախագահը դատակ...

«ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրի­գոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դա­տարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հու­նիսի 20-ի որոշումը վերացնել: 

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միա­վորման նախագահն է: Հավելենք նաև, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սև ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պա­հանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում: 

Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվա­րի 14-ին Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրավասության դա­տարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատա­կան խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիա­զորությունները դադարեցվեցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: